Tuesday, December 16, 2014

Բարձրաձայնված խնդրի ու լռած օգնության մասին

2014թ.-ի դեկտեմբերի 10-ին aravot.am կայքում հրապարակվեց օրաթերթի հոդվածից մի հատված. «Ես ամենաաղքատ մարդն եմ» : Հոդվածը նվիրված էր արթիկցի  ազատամարտիկԱրմեն Մկրտչյանին, ավելի շուտ նրա ծայրահեղ աղքատ կյանքին: Բնականաբար, օնլայն մեդիաներն ու ֆեյսբուքահայությունը չանտեսեց այդ սահմռկեցուցիչ պատմությանը, որին 2013թվականին անդրադարձել էր նաև civilnet.am-ը, և հոդվածին զուգահեռաբար տարածվում էր 1 տարուց ավել վաղեմություն ունեցող տեսանյութը:

Երբեմն բարձրաձայնվող աղմուկը քողակում է իրականությունը:

Ինչպես պարզվեցԱրմեն Մկրտչյանին և նրա խնդիրներին վաղուց քաջածա-նոթ են ոչ միայն քաղաքապետարանի  աշխատակիցներըայլ  նաև անձամբ   Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը

Քաղաքապետարանից մեզ վստահեցրեցին, որ «ուրբաթ օրը քաղաքապետը  հերթական անգամ ընդունել է ԱրմենինԱմեն անգամինչ նա դիմել էմիշտ  ստացել է այն աջակցությունըորն ինք էակնկալելա ստացել է դրամական աջակցություն,ինչպես որ բոլոր ազատամարտիկները`բացառությամբ վերջին օգնության,քանի որ զին.կողմից տրամադրած ցուցակներում չի եղել:Քաղաքապետը նրան առաջարկել էր իր խնդիրը լուծելու ավելի կայուն ելքեր:Այդ թվում օգնել էր հավաքել բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկվելու համար փաստաթղթերը  և այլն:Պարզապեսքաղաքապետը չի սիրում բարձրաձայնել:Արթիկում թե քաղաքապետարանըթե ՀԿներըթե ՏերՍողոմոնը միշտ պատրաստակամ օգնել են նրան:»

 Քաղաքապետարանի աշխատակիցն անդրադարձավ ազատամարտիկի հաշմանդամության կարգի հարցինորը նույնպես  գտնվում է նրանց ուշադրութ-յան կենտրոնումև լուծում կստանա օրենքի շրջանակներում:

         Առողջություն և բարեկեցություն ենք մաղթում Արմենին և նրան զինակից բոլոր ազատամարտիկներին: 

Friday, November 28, 2014

Հանրային քննարկումներ

Արթիկի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեկտեմբերի 5-ին քաղաքապետարանում անցկացվելու են հանրային քննարկումներ:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ ՆՀարգելի´ համաքաղաքացիներ,Ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Արթիկի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվում են հանրային քննարկումներ ք.Արթիկ, Սասունցի Դավիթ 21/2 հասցեում ԱԳԼՃ կայանի կառուցման նախագծային փաստաթղթերի, այդ թվում` և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ:Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում`www.mnp.am, կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 010 22 02 18, 010 22 14 85, 0244 5 53 23:
ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Wednesday, November 26, 2014

Աշնան գույներով

Նոյեմբերի 24-ին Գյումրիում կայացել էր «Աշնան գույներով» խորագրով ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, որին մասնակցում էր նաև Արթիկցի նկարչուհի Լիլիթ Տոնականյանը:








Saturday, November 15, 2014

ՀՀ-ի մշակութային լավագույն քաղաքային համայնքը Շիրակի մարզի Արթիկ քաղաքն է

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր. այսօր անցկացվել է «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը։

Ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

  
ՏԻՄ համակարգի կազմավորման և ընթացիկ տարում գրանցած էական ձեռքբերումների համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Կապան, Ստեփանավան քաղաքային համայնքների և Ակունք գյուղական համայնքի ղեկավարները:

«Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխության արդյունքներով` լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը։

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքին:

«Կանաչապատ համայնք» է ճանաչվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքը,մշակութային լավագույն քաղաքային համայնք` Շիրակի մարզի Արթիկ քաղաքը:

Saturday, September 27, 2014

Պատանի հեծանվորդները (ֆոտոշարք)

Արթիկցի պատանի հեծանվորդները վայելում են վերջերս վերանորոգված փողոցը:  Մեր քաղաքում ամեն օր հեծանվորդների չես հանդիպի, քանի որ փողոցները իրական "մահացու վտանգ" կարող են հանդիսանալ:



Ինչպես լուսանկարիչ Դավիթը նկատեց, թեկուզ փոքր ասֆալտի համար այդքան երեխաներ համակարգիչը մի կողմ են դրել ու դուրս են եկել խաղալու: 
photo by Davit Petoyan

Saturday, September 20, 2014

Միջոցառումներ Սեպտեմբերի 21-ին

Արթիկ քաղաքը ևս պատրաստվում է տոնել Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: 
  1.    11:00 մարզամշակույթային փառատոն
  2.    16:00 "Քո գտնված երազը" ներկայացում

Սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 11:00-ին կայանալու է մարզամշակույթային փառատոն: Մարզական միջոցառմանը գեղարվեստական համարներով մասնակցելու են Արթիկի մշակույթի տան սաները:

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը, 
Սիրելի´ արթիկցիներ, սեպտեմբերի 21-ին ժամը 11:00 Արթիկում կայանալու է մարզամշակութային փառատոն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին: Փառատոնի ընթացքում անցկացվելու են մրցումներ հետևյալ մարզաձևերից՝ -կշռաքարի բարձրացում /անհատական մրցումներ/ քաղաքային մարզադաշտ/,-բազկամարտ / անհատական մրցումներ/ քաղային մարզադաշտ/, -մինի ֆուտբոլ / քաղային մարզադաշտ/,-նարդի / անհատական մրցումներ/ Արթիկի մարզահամալիր/,-մասսայական վազքարշավ /400մ և 1000մ անհատական մրցումներ, տղա-աղջիկ/ քաղաքային մարզադաշտ/,-շախմատ /անհատական մրցումներ/ Արթիկի Վ.Սամուելյանի անվան մշակույթի տուն/:Մրցումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Միջոցառմանը գեղարվեստական համարներով կմասնակցեն Արթիկի մշակույթի տան սաները:Մանրամասների համար կարող եք դիմել Արթիկի քաղաքապետարան կամ զանգահարել 5-20-36 հեռախոսահամարով:


16:00 Արթիկի մշակույթի տանը կայանալու է "Քո գտնված երազը" ներկայացման պրեմիերան: