Ամանորյա
հրաշքին սպասում են գրեթե բոլորը` հատկապես փոքրիկները, ովքեր ամիսներ
առաջ Ձմեռ պապիկին նամակ են գրում: Հիմնականում 21-րդ դարի երեխաները Ձմեռ
պապիկից խնդրում են զգալի նվերներ: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ
վերջիններս կամ անձամբ ճանաչում են իրական Ձմեռ պապին կամ էլ չափից ավելի
խելացի են:
Friday, December 28, 2012
Friday, December 21, 2012
Տոներն են մոտենում
Լուսանկարիչ՝ Դավիթ Պետոյան |
Ինչպես գիտեք, դեկտեմբերի 20-ին պաշտոնապես վառվել են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների լույսերը: Հերթը մարզերինն է:
Արթիկում ևս սկսվել են տոնական նախապատրաստական աշխատանքները:
Այսօր տեղադրում էին Արթիկ քաղաքի գլխավոր տոնածառը: Այն դեռ վերջնական տեսքի բերված չէ:
Saturday, December 15, 2012
"Արթիկ" ասելով աշխարհում ի՞նչ են հասկանում
Մեր սիրելի քաղաքի անունը՝ Արթիկը, լատինատառ գրվում է նույն ձև Artik կամ լատինական արտասանությամբ՝ Art'ik : Չէ, հիմա չեմ պատրաստվում ասել, թե ինչ է նշանակում քաղաքի անունը: Մեր քաղաքի, պետության սահմաններից դուրս Artik ասելով մարդիկ ի՞նչ են հասկանում:
1. Artik-ը տպագրությամբ զբաղվող կազմակերպություն է: Ինչպես նրանք են ասում, չկա գովազդային այնպիսի մի տպագրություն, որ չկարողանան անել: artik.com-ը առաջին օնլայն խանութն է, որ ստեղծվել է Տորոնտոյում 1993թ.-ին: Կայքում տեղադրված ծրագրերի միջոցով ինքնուրույն կարող եք ստեղծել ու ձևավորել այցեքարտեր, օրացույցեր և այլն ու ձեռք բերել դրանք: Տպագրության և դիզայնի ոլորտում մասնագիտացված այս ընկերությունն ունի ընդամենը 15 աշխատակից: Նրանց հաճախորդներից են Starbucks-ը, Տորոնտոյի համալսարանը, և այլն:
3. artik creamery-օրգանական պաղպաղակ, սորբետ (մրգային պաղպաղակ) և առանց կաթնամթերքի պաղպաղակ արտադրող ընկերություն է:
4. Artik Unit - համերգային տոմսերի վաճառքով և տուրիզմով զբաղվող գործակալություն է Ֆրանսիայում: Ստեղծվել է 2012թ.-ին:
5. ArtIk - նաև թուրքերեն բառ է, նշանակում է այլևս (անգլ. no longer, anymore):
6. Artik - Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի համար այն քաղաք է, որ գտնվում է Հայաստանում, Շիրակի մարզում:
Իսկ Արթիկ քաղաքում բնակվող հայի՝ Արթիկցու համար, կարծում եմ, "Արթիկ" -ն ավելին է, քան բառը, քաղաքի անվանումը:
Wednesday, December 12, 2012
Subscribe to:
Posts
(
Atom
)