Saturday, January 12, 2013

Արթիկի ձմեռը (լուսանկարներ)

Հայաստանում ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արթիկի թեմ



IV–Vդդ. Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին: Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնյա համայնքների (ծխերի) հիման վրա: IVդ. Սկզբին Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝

Friday, January 4, 2013

Սուրբ Ծննդյան ուխտագնացություն դեպի Լմբատավանք



Լուսանկարիչ՝ Գևորգ Ղոսալմյան
Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ին: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Արթիկ քաղաքում ևս հունվարի 5-ին կանցկացվի ճրագալույցի Սուրբ Պատարագ: Լմբատավանքում պատարագը կսկսվի 18:00:




Ուխտագնացությանը  մասնակցել ցանկացողները մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:


Նորա Հովսեփյան

Նոր Տարին նոր սպասումներով

Այն, ինչ կապված է “նոր” բառի հետ, ակամայից լավատես ես դառնում, ակնկալում ես ավելին, քան հինն է եղել: Երբ նոր քայլ ես անում, մտածում ես, որ արածդ քայլի չափով դու առաջ ես կանգնած, ոչ թե դեմքով շրջվել ես ժամանակին հակառակ ու նույն չափով հետ ես գնում:
Նոր Տարին բացառություն չէ ու իր գալով  յուրաքանչյուրիս մեջ ծնել է նոր հույս, նոր սպասումներ, երազանքներ:

2013 թվականից  հայերի մի մասն ակնկալում է անձնական, գուցե և ոչ  քչերի համար քաղաքական, գործնական հաջողություններ ու փոփոխություններ: Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն Արթիկցիները:
Արթիկցիներս 2013 թվականը դիմավորում ենք նոր քաղաքապետով, պատգամավորով, հոգևոր առաջնորդով: Արթիկը 2013 թվականին տարբերվելու՞ է 2012 թվականից: Քաղաքացիներս մեր մաշկի վրա կզգա՞նք փոփոխությունները, թե՞ դրանք թվերի տեսքով կփաստեն միայն տարեկան զեկույցներում ու հաշվետվություններում: Երիտասարդ Արթիկցիների համար քաղաքը կմնա միայն հայրենի քաղա՞ք, ծննդավա՞յր, թե՞ նաև ապրելու, ստեղծագործելու, աշխատելու, երազելու ու երազանքներն իրականացնելու վայր՝ սիրելի քաղաք: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կախված է յուրաքանչյուրիցս, մեծ թե փոքր, տնային տնտեսուհի թե բիզնեսմեն, պաշտոնյա թե բանվոր.... ինչպես նաև քաղաքի աշխարհիկ ու հոգևոր ղեկավարներից:

2013 թվականն արդեն ներկա է: Ամանորը դիմավորեցինք կենտրոնական հրապարակում ավանդական տոնածառով, քաղաքապետարանի շենքն ու շրջակայքը լուսավորող մի քանի լույսերով ու լի աղբամաններով: 

Մինչև տոները Արթիկի քաղաքապետ պրն. Աբրահամյանի հետ իմ ունեցած զրույցից հատված եմ մեջբերում/վերջինիս թույլտվությամբ/
“Ժամանակը և կատարողների կազմը թույլ չտվեցին, որպեսզի կարողանայինք շահեկանորեն տարբերվող միջոցառումներ կազմակերպել (չնայած կատարողները հավաստիացնում են, որ կկարողանան), սակայն ես իրատես եմ և տեսնենք ինչպես կստացվի: Իսկ ահա հաջորդ, 2014 թ-ի տարեմուտը, հաստատ կտարբերվի նախորդներից:”

Արսեն Աբրահամյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը կարդացեք այստեղ:


Արթիկ քաղաքի տոնական գլխավոր միջոցառումը, որ տեղի է ունեցել Ամանորի գիշերը հրապարակում, կարող եք դիտել այստեղ: 

Սիրանույշ