Friday, January 4, 2013

Սուրբ Ծննդյան ուխտագնացություն դեպի Լմբատավանք



Լուսանկարիչ՝ Գևորգ Ղոսալմյան
Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ին: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Արթիկ քաղաքում ևս հունվարի 5-ին կանցկացվի ճրագալույցի Սուրբ Պատարագ: Լմբատավանքում պատարագը կսկսվի 18:00:




Ուխտագնացությանը  մասնակցել ցանկացողները մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:


Նորա Հովսեփյան

No comments :

Post a Comment