IV–Vդդ.
Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի
վարչաքաղաքական սահմաններին: Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել
են վաղ քրիստոնյա համայնքների (ծխերի)
հիման վրա: IVդ. Սկզբին Գրիգոր Լուսավորիչը
Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝
որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են համապատասխանաբար եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու: Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են թեմեր: Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները` տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ: Թեմերը եղել են ավատական կենտրոններ սոցիալ-քաղաքական մեծ ուժ ներկայացրել: Թեմը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը:

Հայ
Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը մեկն է Հայ Առաքելական Եկեղեցու գործող թեմերից:
Այն ընդգրկում էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը, սակայն 2012թ.-ի
դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ
Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում
Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և
հռչակվեցին իբրև մի նոր՝ Արթիկի թեմ: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր
Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Ս. Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ
Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը և Արթիկի
քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
Շարունակելի...

No comments :
Post a Comment