Friday, January 4, 2013

Նոր Տարին նոր սպասումներով

Այն, ինչ կապված է “նոր” բառի հետ, ակամայից լավատես ես դառնում, ակնկալում ես ավելին, քան հինն է եղել: Երբ նոր քայլ ես անում, մտածում ես, որ արածդ քայլի չափով դու առաջ ես կանգնած, ոչ թե դեմքով շրջվել ես ժամանակին հակառակ ու նույն չափով հետ ես գնում:
Նոր Տարին բացառություն չէ ու իր գալով  յուրաքանչյուրիս մեջ ծնել է նոր հույս, նոր սպասումներ, երազանքներ:

2013 թվականից  հայերի մի մասն ակնկալում է անձնական, գուցե և ոչ  քչերի համար քաղաքական, գործնական հաջողություններ ու փոփոխություններ: Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն Արթիկցիները:
Արթիկցիներս 2013 թվականը դիմավորում ենք նոր քաղաքապետով, պատգամավորով, հոգևոր առաջնորդով: Արթիկը 2013 թվականին տարբերվելու՞ է 2012 թվականից: Քաղաքացիներս մեր մաշկի վրա կզգա՞նք փոփոխությունները, թե՞ դրանք թվերի տեսքով կփաստեն միայն տարեկան զեկույցներում ու հաշվետվություններում: Երիտասարդ Արթիկցիների համար քաղաքը կմնա միայն հայրենի քաղա՞ք, ծննդավա՞յր, թե՞ նաև ապրելու, ստեղծագործելու, աշխատելու, երազելու ու երազանքներն իրականացնելու վայր՝ սիրելի քաղաք: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կախված է յուրաքանչյուրիցս, մեծ թե փոքր, տնային տնտեսուհի թե բիզնեսմեն, պաշտոնյա թե բանվոր.... ինչպես նաև քաղաքի աշխարհիկ ու հոգևոր ղեկավարներից:

2013 թվականն արդեն ներկա է: Ամանորը դիմավորեցինք կենտրոնական հրապարակում ավանդական տոնածառով, քաղաքապետարանի շենքն ու շրջակայքը լուսավորող մի քանի լույսերով ու լի աղբամաններով: 

Մինչև տոները Արթիկի քաղաքապետ պրն. Աբրահամյանի հետ իմ ունեցած զրույցից հատված եմ մեջբերում/վերջինիս թույլտվությամբ/
“Ժամանակը և կատարողների կազմը թույլ չտվեցին, որպեսզի կարողանայինք շահեկանորեն տարբերվող միջոցառումներ կազմակերպել (չնայած կատարողները հավաստիացնում են, որ կկարողանան), սակայն ես իրատես եմ և տեսնենք ինչպես կստացվի: Իսկ ահա հաջորդ, 2014 թ-ի տարեմուտը, հաստատ կտարբերվի նախորդներից:”

Արսեն Աբրահամյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը կարդացեք այստեղ:


Արթիկ քաղաքի տոնական գլխավոր միջոցառումը, որ տեղի է ունեցել Ամանորի գիշերը հրապարակում, կարող եք դիտել այստեղ: 

Սիրանույշ

No comments :

Post a Comment