Saturday, September 27, 2014

Պատանի հեծանվորդները (ֆոտոշարք)

Արթիկցի պատանի հեծանվորդները վայելում են վերջերս վերանորոգված փողոցը:  Մեր քաղաքում ամեն օր հեծանվորդների չես հանդիպի, քանի որ փողոցները իրական "մահացու վտանգ" կարող են հանդիսանալ:



Ինչպես լուսանկարիչ Դավիթը նկատեց, թեկուզ փոքր ասֆալտի համար այդքան երեխաներ համակարգիչը մի կողմ են դրել ու դուրս են եկել խաղալու: 
photo by Davit Petoyan

Saturday, September 20, 2014

Միջոցառումներ Սեպտեմբերի 21-ին

Արթիկ քաղաքը ևս պատրաստվում է տոնել Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: 
  1.    11:00 մարզամշակույթային փառատոն
  2.    16:00 "Քո գտնված երազը" ներկայացում

Սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 11:00-ին կայանալու է մարզամշակույթային փառատոն: Մարզական միջոցառմանը գեղարվեստական համարներով մասնակցելու են Արթիկի մշակույթի տան սաները:

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը, 
Սիրելի´ արթիկցիներ, սեպտեմբերի 21-ին ժամը 11:00 Արթիկում կայանալու է մարզամշակութային փառատոն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին: Փառատոնի ընթացքում անցկացվելու են մրցումներ հետևյալ մարզաձևերից՝ -կշռաքարի բարձրացում /անհատական մրցումներ/ քաղաքային մարզադաշտ/,-բազկամարտ / անհատական մրցումներ/ քաղային մարզադաշտ/, -մինի ֆուտբոլ / քաղային մարզադաշտ/,-նարդի / անհատական մրցումներ/ Արթիկի մարզահամալիր/,-մասսայական վազքարշավ /400մ և 1000մ անհատական մրցումներ, տղա-աղջիկ/ քաղաքային մարզադաշտ/,-շախմատ /անհատական մրցումներ/ Արթիկի Վ.Սամուելյանի անվան մշակույթի տուն/:Մրցումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Միջոցառմանը գեղարվեստական համարներով կմասնակցեն Արթիկի մշակույթի տան սաները:Մանրամասների համար կարող եք դիմել Արթիկի քաղաքապետարան կամ զանգահարել 5-20-36 հեռախոսահամարով:


16:00 Արթիկի մշակույթի տանը կայանալու է "Քո գտնված երազը" ներկայացման պրեմիերան: