«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր. այսօր անցկացվել է «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը։
Ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՏԻՄ համակարգի կազմավորման և ընթացիկ տարում գրանցած էական ձեռքբերումների համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Կապան, Ստեփանավան քաղաքային համայնքների և Ակունք գյուղական համայնքի ղեկավարները:
«Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխության արդյունքներով` լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը։
«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքին:
«Կանաչապատ համայնք» է ճանաչվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքը,
մշակութային լավագույն քաղաքային համայնք` Շիրակի մարզի Արթիկ քաղաքը: