2014թ.-ի դեկտեմբերի 10-ին aravot.am կայքում հրապարակվեց օրաթերթի հոդվածից մի հատված. «Ես
ամենաաղքատ մարդն եմ» : Հոդվածը նվիրված էր արթիկցի  ազատամարտիկԱրմեն Մկրտչյանին, ավելի շուտ նրա ծայրահեղ աղքատ կյանքին: Բնականաբար, օնլայն մեդիաներն ու ֆեյսբուքահայությունը չանտեսեց այդ սահմռկեցուցիչ պատմությանը, որին 2013թվականին անդրադարձել էր նաև civilnet.am-ը, և հոդվածին զուգահեռաբար տարածվում էր 1 տարուց ավել վաղեմություն ունեցող տեսանյութը:
Երբեմն բարձրաձայնվող աղմուկը քողակում է իրականությունը:
Ինչպես պարզվեց, Արմեն Մկրտչյանին և նրա խնդիրներին վաղուց քաջածա-նոթ են ոչ միայն քաղաքապետարանի  աշխատակիցները, այլ  նաև անձամբ   Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: 
Քաղաքապետարանից մեզ վստահեցրեցին, որ «ուրբաթ օրը քաղաքապետը  հերթական անգամ ընդունել է Արմենին: Ամեն անգամ, ինչ նա դիմել է, միշտ  ստացել է այն աջակցությունը, որն ինք էակնկալել:Նա ստացել է դրամական աջակցություն,ինչպես որ բոլոր ազատամարտիկները`բացառությամբ վերջին օգնության,քանի որ զին.կողմից տրամադրած ցուցակներում չի եղել:Քաղաքապետը նրան առաջարկել էր իր խնդիրը լուծելու ավելի կայուն ելքեր:Այդ թվում օգնել էր հավաքել բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկվելու համար փաստաթղթերը  և այլն:Պարզապես, քաղաքապետը չի սիրում բարձրաձայնել:Արթիկում թե քաղաքապետարանը, թե ՀԿները, թե ՏերՍողոմոնը միշտ պատրաստակամ օգնել են նրան:»
 Քաղաքապետարանի աշխատակիցն անդրադարձավ ազատամարտիկի հաշմանդամության կարգի հարցին, որը նույնպես  գտնվում է նրանց ուշադրութ-յան կենտրոնում, և լուծում կստանա օրենքի շրջանակներում:
         Առողջություն և բարեկեցություն ենք մաղթում Արմենին և նրան զինակից բոլոր ազատամարտիկներին: 

 
No comments :
Post a Comment