Photo by Gevorg Ghosalmyan |
Արթիկ քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում՝ մոտ 25 կմ հեռավորության վրա Գյումրի մարզկենտրոնից:
Արձանագրություններից և այլ աղբյուրներց պարզվում է, որ Արթիկը կոչվել է նաև Յարդք (Լմբատավանք. 11-րդ դարի արձանագրություն), Արդիկ, Արդիք և այլն: Ներկայիս «Արթիկ» անվան վերաբերյալ կան տարբեր ստուգաբանություններ, որոնք տատանվում են երկու հիմնական տեսակետների շուրջ՝ « այր» և «թիկ» և «Արագածին թիկնած»:
Ինչպես ամբողջ Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ Արթիկում հայտնաբերված մշակութային բազմապիսի հուշարձանները (դամբարաններ, զարդեղեն, գործիքներ, տարբեր կենցաղային իրեր) վկայում են այս տարածաշրջանի հնագույն բնակավայր լինելու մասին: Պեղված նյութերը կարևորագույն նշանակություն ունեն նախնադարյան հասարակարգի կենցաղավարության իրողությունների, աշխարհայացքի բացահայտման տեսանկյունից:
Սակայն, որպես քաղաք, Արթիկը ձևավորվել է 1948թ-ին: Մինչ այդ՝ 1930թ-ին կազմավորվել է նոր վարչական շրջան՝ Արթիկ կենտրոնով: Ըստ էության՝ սրան նպաստեց «Արթիկտուֆ» ձեռնարկության հիմնադրումը, որի շնորհիվ շատ մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ բնակավայրում բնակչության թիվը գնալով ավելի ու ավելի մեծացավ: Ի վերջո՝ արդեն 20-րդ դարի կեսերի Արթիկը ուներ քաղաքի կարգավիճակ՝ քաղաքային կյանքին բնորոշ իրողություններով:
Ինչ վերաբերում է քաղաքի ազգաբնակչությանը, ապա նրանց նախնիները գաղթել են 19-րդ դարի սկզբներին Բասենի, Խնուսի, Էրզրումի և հատկապես Կանի և Կարսի շրջաններից: Թերևս այստեղից է գալիս մեր լեզվամտածողությանը հատուկ «կանցոնց և ղարսեցոնց մայլա» արտահայտությունները:
Արթիկը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատակապես մշակութային տեսանկյունից: Խոսքը գլխավորապես վերաբերում է քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, որոնք առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն հայ ճարտարապետության մեջ: Այս տեսանկյունից առանձնանում են Լմբատավանքը, Սուրբ Գևորգը (7-րդ դ., « Մաստարա» տեսակի ամենամեծ կառույցն է Հայաստանում) և Սուրբ Աստվածածինը (5-րդ դար, Հայաստանի ամենավաղ գմբեթավոր կառույցներից է): Լմբատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցի), որը գտնվում է Արթիկից 2կմ հարավ–արևմուտք, կառուցվել է 6-րդ դարում: Վերջինիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միավորված են երկու տեսակի խաչաձև հուշարձանների՝ եռախորան և միախորան եկեղեցու տարրերը: Բացառիկ են նաև որմնանկարները, որոնք, ըստ Լ. Դուրնովոյի, վաղ միջնադարյան լավագույն որմնանկարներից են: Աչքի են ընկնում գունային հրաշալի ներդաշնակությամբ ու հյութեղությամբ, կատարման բարձր վարպետությամբ: Կարևորագույն նշանակություն ունեն նաև վանքի արձանագրությունները:
Այսօր Արթիկում որոշակի վերելք է նկատվում դպրոցաշինության, կրթության, մշակույթի ոլորտներում: Ժամանակակից արթիկցի երիտասարդությունը ամեն ինչ անում է քաղաքային կյանքը աշխուժացնելու, քաղաքի խնդիրները լուծելու համար (գործազրկություն, ներքաղաքային ճանապարհների վերանորոգում և լուսավորության խնդիրների լուծում, պատմամշակութային հուշարձանների վերականգում, մշակութային կյանքը աշխուժացնող հաստատությունների բացում և միջոցառումների կազմակերպում, բնապահպանական վիճակի բարելավում), որին ծառայում է հասարակական կազմակերպությունների ստեղծումը, համացանցում տարբեր խմբակների, բլոգների միջոցով իրենց առջև դրված նպատակների իրագործումը:

Անի Նահապետյան
No comments :
Post a Comment