Tuesday, December 16, 2014

Բարձրաձայնված խնդրի ու լռած օգնության մասին

2014թ.-ի դեկտեմբերի 10-ին aravot.am կայքում հրապարակվեց օրաթերթի հոդվածից մի հատված. «Ես ամենաաղքատ մարդն եմ» : Հոդվածը նվիրված էր արթիկցի  ազատամարտիկԱրմեն Մկրտչյանին, ավելի շուտ նրա ծայրահեղ աղքատ կյանքին: Բնականաբար, օնլայն մեդիաներն ու ֆեյսբուքահայությունը չանտեսեց այդ սահմռկեցուցիչ պատմությանը, որին 2013թվականին անդրադարձել էր նաև civilnet.am-ը, և հոդվածին զուգահեռաբար տարածվում էր 1 տարուց ավել վաղեմություն ունեցող տեսանյութը:

Երբեմն բարձրաձայնվող աղմուկը քողակում է իրականությունը:

Ինչպես պարզվեցԱրմեն Մկրտչյանին և նրա խնդիրներին վաղուց քաջածա-նոթ են ոչ միայն քաղաքապետարանի  աշխատակիցներըայլ  նաև անձամբ   Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը

Քաղաքապետարանից մեզ վստահեցրեցին, որ «ուրբաթ օրը քաղաքապետը  հերթական անգամ ընդունել է ԱրմենինԱմեն անգամինչ նա դիմել էմիշտ  ստացել է այն աջակցությունըորն ինք էակնկալելա ստացել է դրամական աջակցություն,ինչպես որ բոլոր ազատամարտիկները`բացառությամբ վերջին օգնության,քանի որ զին.կողմից տրամադրած ցուցակներում չի եղել:Քաղաքապետը նրան առաջարկել էր իր խնդիրը լուծելու ավելի կայուն ելքեր:Այդ թվում օգնել էր հավաքել բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկվելու համար փաստաթղթերը  և այլն:Պարզապեսքաղաքապետը չի սիրում բարձրաձայնել:Արթիկում թե քաղաքապետարանըթե ՀԿներըթե ՏերՍողոմոնը միշտ պատրաստակամ օգնել են նրան:»

 Քաղաքապետարանի աշխատակիցն անդրադարձավ ազատամարտիկի հաշմանդամության կարգի հարցինորը նույնպես  գտնվում է նրանց ուշադրութ-յան կենտրոնումև լուծում կստանա օրենքի շրջանակներում:

         Առողջություն և բարեկեցություն ենք մաղթում Արմենին և նրան զինակից բոլոր ազատամարտիկներին: 

No comments :

Post a Comment